Մոսկվան ապակառուցողական է կոչել Փաշինյանի խոսքերն Արցախի՝ բանակցային սեղան նստելու մասին 1 հունիսի 2018 - 21:48 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը քննադատել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին միանալու անհրաժեշտության մասին: Այդպես նա պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին, որը հնչել է հետևյալ կերպ. «Իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ԼՂ հակամարտության բանակցություններն անհնար են առանց «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված ոչ օրինական ռեժիմի» մասնակցության: Որքանո՞վ եննման հայտարարությունները դժվարացնում կարգավորումն ու խանգարում կողմերին ընդհանուր լեզուն գտնել»: «Բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում, այսպես ասած, ԵԱՀԿ սահմանված ռելսերի մեջ, երևի, ապակառուցողական են», - ասել է Կոժինը բրիֆինգի ընթացքում։ Մայիսի 9-ին Ստեփանակերտում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |