2 հունիսի 2018 - 13:38 AMT
Արոնյանը 12-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշում

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը 12-րդ տեղում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի, թարմացված հունիսի վարկանիշում: Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2764 միավոր է:

Առաջին եռյակում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), որին հաջորդում են Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2816) և Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2808):

Աշխարհի 100 ուժեղագույն գրոսմայստերների ցուցակում ՀՀ ևս 3 ներկայացուցիչ կա՝ Գաբրիել Սարգսյանը 59-րդ տեղում է, Հրանտ Մելքումյանը՝ 82-րդ տեղում, Վլադիմիր Հակոբյանը՝ 97-րդ հորիզոնականում: