Արմավիրի մարզպետը հրաժարական է տվել![]() 6 հունիսի 2018 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա հայտարարություն է տարածել այդ մասին: Նա ասել է, որ պայմանավորված երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ` դադարեցնում է մարզպետի լիազորությունների կատարումը: «Պաշտոնավարմանս տասնմեկ ու կես տարիների ընթացքում իմ գործընկերների հետ միասին աշխատել ենք հանուն, այլ ոչ թե ընդդեմ գաղափարախոսությամբ: Վստահեցնում եմ, որ արել ենք առավելագույնը` համակողմանի զարգացած և գործուն ենթակառուցվածքներով մարզային տնտեսություն ունենալու համար: Մարզի զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարելավմանը միտված մեր ծրագրերը կյանքի են կոչվել ոչ միայն պետական բյուջեի միջոցների, այլև առանձին անհատների, բարերարների, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ: Այսօր մեկ անգամ ևս իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլորին` մեր մոտեցումները կիսելու, մեզ վստահելու և գործուն աջակցության համար», - գրել է Ղահրամանյանը: Ավելի վաղ, ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստի ընթացքում 8 նոր մարզպետ էր նշանակվել: «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ Ռոմանոս Պետրոսյանը, Կարեն Սարուխանյանն ու Գարիկ Սարգսյանը նշանակվել են Կոտայքի, Շիրակի ու Արարատի մարզպետներ։ Իջևանի քաղաքապետ Վահե Ղալումյանը Տավուշի մարզպետ է նշանակվել, Վայքի ԲՀԿ-ական քաղաքապետ Արագած Սաղաթելյանը՝ Վայոց Ձորի մարզպետ, ԲՀԿ-ից Հրանտ Մարգարյանը՝ Լոռու մարզպետ։ ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանն ու Իշխան Սաղաթելյանը Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզպետներ են նշանակվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |