Թուրքիան մտադիր է երկաթուղի կառուցել դեպի Նախիջևան![]() 6 հունիսի 2018 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան երկաթուղի կկառուցի դեպի Նախիջևան՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու նախագծման աշխատանքները կսկսվեն 2018-ի ավարտին կամ 2019-ի սկզբին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կոմունիկացիաների նախարար Ահմետ Արսլանը Անադոլու գործակալությանը: Նոր տրանսպորտային նախագիծը ենթադրում է 224 կմ երկարությամբ երկաթգծի կառուցում: Երկաթուղին հաշվարկված կլինի արագընթաց գնացքների գործարկման հեռանկարով, որոնք ժամում մինչև 160 կմ արագություն են բացում: Ըստ նախարարի, նոր երկաթուղին կմիանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն, հետագայում Կապիկկուլե-Կարս գծին միանալու հեռանկարով, որը հատում է Թուրքիայի ամբողջ տարածքն արևելքից արևմուտք, հայտնում է Haqqin.az-ը: «Դեպի Նախիջևան և Իրան նոր գիծը կարևոր նշանակություն կունենա տարածաշրջանում բեռնափոխադրումների աճի տեսակետից»,-ասել է Արսլանը: 2017-ի հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման հանդիսավոր արարողությունը, որին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, ներկա էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: 800 կմ երկարություն ունեցող երկաթուղու մոտ 500 կմ-ն անցնում է Ադրբեջանի, 300 կմ-ն՝ Վրաստանի, 50 կմ-ն՝ Թուրքիայի տարածքով։Նախատեսվում է, որ սկզբնական փուլում երկաթուղին կտեղափոխի տարեկան 1 մլն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռ։ Հետագայում նախատեսվում է ծավալը հասցնել 15-17 մլն-ի։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |