4,3 մագնիտուդով երկրաշարժ՝ Սպիտակի մերձակայքում

4,3 մագնիտուդով երկրաշարժ՝ Սպիտակի մերձակայքում

PanARMENIAN.Net - Հայաստանի հյուսիսում՝ Սպիտակի մերձակայքում, 17:07-ին 4,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ԱԻՆ-ից, երկրաշարժը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 44.280 աշխարհագրական կոորդինատներով (Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք):

Օջախը եղել է 10 կմ խորությամբ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Տեղացիների խոսքով, երկրաշարժը կարճատև, սակայն զգալի է եղել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---