Մնացականյանը՝ Լեոնտևի մասին. Պետք է վեր լինել այն ամենից, ինչ մարդկային արժանապատվությունից ցածր է![]() 8 հունիսի 2018 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Պետք է վեր լինել այն ամենից, ինչ մարդկային արժանապատվությունից ցածր է: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում՝ անդրադառնալով «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի արտահայտություններին Հայաստանի և հայերի մասին ապրիլ-մայիսի իրադարձությունների ժամանակ: «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի «Գլավտեմա»հաղորդումը հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ հաղորդավարններ Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը, խոսելով հայաստանյան իրադարձությունների մասին, համեմատականներ անցկացրեցին Հայաստանի և Ուկրաինայի «հեղափոխությունների» միջև՝ Հայաստանը «ՌԴ համար բեռ» համարելով, և կոչ անելով երկրի իշխանություններին «արյան մեջ խեղդել»՝ բողոքները: Անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին՝ Զոհրաբյանը նշել է, որ դա զուտ ներքաղաքական գործընթաց էր, որը չուներ ոչ մի աշխարհաքաղաքական ուղղվածություն, ինչն ավելի քան հստակ ասվեց և ցուցադրվեց, իսկ եթե փորձագիտական հանրությունը, որոշ մարդիկ, դա չեն ընկալել, ապա ժամանակը ցույց կտա և նրանք ավելի հստակ կհասկանան դա: Խոսելով այն մասին, որ Ռուսաստանի հայերի միությունն ու ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարել էին, որ Միխայիլ Լեոնտևի արտահայտություններից հետո դիմելու են համապատասխան մարմիններին՝ Մնացականյանն ասել է, որ Լեոնտևը ներողություն էր խնդրել ՀՀ վարչապետին հասցեագրված նամակում: «Ես ներողություն եմ խնդրել, քանի որ խոստովանում եմ, որ որոշ արտահայտություններ ոչ այնքան կոռեկտ էին և շատ կտրուկ, և որ ոչ մի տարակարծություն չի կարող արդարացնել կոպտությունն ու խիստ կտրուկ արտահայտությունները»,-ասել էր Լեոնտևը Փաշինյանին հասցեագրված նամակի մասին: «Բայց ինձ համար կարևոր է, որ մենք այդ ամենից վեր լինենք: Շատ ուշադրություն չհատկացնենք այն բաներին, որոնք մարդկային արժանապատվությունից ցածր են: Ես չեմ ասում՝ անտեսենք, բայց մեծ ուշադրություն չդարձնենք այնպիսի բաներին, որոնք չեն համապատասխանում նորմալ, արժանապատիվ վարքագծին»,-ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |