Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամի, խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր կներկայացվի![]() 8 հունիսի 2018 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Հայկ Կոնջորյանը երաշխավորագիր կներկայացնեն Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար: Այդ մասին ասվում է Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան հեռարձակման մեջ: Հայկ Կոնջորյանը նշել է, որ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի առողջական վիճակը ծանր է, ինչն ավելի հրատապ է դարձնում նրա խափանման միջոցը փոխելու հարցը: «Նա պետք է ազատության մեջ սպասի իր վճռին և հնարավորություն ունենա կարգավորել իր առողջական խնդիրները»,- ասել է Կոնջորյանը: Արամ Մանուկյանը հրազենային վնասվածք ունի ոտքերի հատվածում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |