Տոնոյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է ՀՀ-ՆԱՏՕ գործակցությունն ու ծրագրերը![]() 9 հունիսի 2018 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների պաշտոնակիցների հետ: Դավիթ Տոնոյանն առանձին հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմոլլերի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարբեր ձևաչափերով ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը և հետագա ծրագրերը: ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել նաև Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության օրակարգային հարցերը և զարգացման հեռանկարները: Ընդգծվել է հայ-հունական ռազմական համագործակցության բարձր մակարդակը: Դավիթ Տոնոյանը և Պանայոտիս Կամենոսը պայմանավորվածություններ են ձեռք բերել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով մի շարք նոր համատեղ նախաձեռնություններ իրականացնելու վերաբերյալ: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատելԷ ՀՀ պարտավորությունները՝ առաքելության Հյուսիսային հրամանատարության շրջանակներում իրականացնելու վերաբերյալ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաև ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարծաշրջանային անվտանգության խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հունիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ Կիզիլ քաղաքում մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |