// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀՀ-ն մտադիր է ավելի շատ գազ ներկրել Իրանից և վերանայել սակագինը

ՀՀ-ն մտադիր է ավելի շատ գազ ներկրել Իրանից և վերանայել սակագինը

PanARMENIAN.Net - Հունիսի կեսերին հայկական պատվիրակությունը մեկնելու է Թեհրան՝ Հայաստան իրանական գազի ներկրման ծավալների ավելացման և սակագների շուրջ բանակցությունների նպատակով: Այս մասին հայտնում է իրանական IRNA պետական գործակալությունը:

Նշվում է, որ հայկական կողմը մտադիր է իրանական գազի ներմուծումը 1 մլն խմ-ից հասցնել 1,6 մլն խմ-ի:

Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն հայտնել է, որ Երևանի ջերմային էլեկտրակայանն ավելի շատ իրանական գազի անհրաժեշտություն ունի: Նա հավելել է, որ գազը մատակարարվելու է հայկական կողմի արտադրած էլէներգիայի դիմաց:

Բաբազադեն հավաստել է նաև, որ ՀՀ-Իրան խողովակաշարն ունակ է ՀՀ-ին ավելի մեծ ծավալով գազ մատակարարել:

Հայաստանը իրանական գազ է ներկրում 2009 թվականից:

Իրանը, 2017 թվականի մարտի 21-ից ի վեր, 250 մլն խորանարդ մետր բնական գազ է արտահանել Հայաստան: Նույն ժամանակահատվածում յուրքանչյուր 1 խմ գազի դիմաց Հայաստանից 3,2 կՎտ էլեկտրաէներգիա է ստացել:

 Ուշագրավ
Մասնավորապես հակակարկտային ցանցերի մասով կառավարությունը փորձում է խրախուսել դրանց կիրառումը
Ընկերությունը մտադիր է առաջիկայում ռուբլով հաշվարկի անցնել ԵՏՄբոլոր երկրների հետ
Առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55,000 դրամից դարձնել 65,000 դրամ
Պարտքը մարտի դրությամբ կազմել է 5.488 մլրդ