ՀՀ վարչապետը երկօրյա այցով Մոսկվայում է, որտեղ կհանդիպի Պուտինին

ՀՀ վարչապետը երկօրյա այցով Մոսկվայում է, որտեղ կհանդիպի Պուտինին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա:

Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը:

Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 14-ին Սոչիում՝ ԵՏՄ գագաթնաժողովի շրջանակում, սակայն որպես ՀՀ վարչապետ Մոսկվա է այցելում առաջին անգամ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---