// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ռուս պրանկերները կրկին խոսել են Փաշինյանի անունից. Այս անգամ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ (վիդեո)

Ռուս պրանկերները կրկին խոսել են Փաշինյանի անունից. Այս անգամ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

PanARMENIAN.Net - Ռուս պրանկեր Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը, որոնք հայտնի են որպես Վովան և Լեքսուս, կրկին հեռախոսազրույց են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից. այս անգամ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, հայտնում է «Վեստի.ռու»-ն:

Ձայնագրությունը հրապարակվել է: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ասել է, որ կազմակերպությունը, նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պատրաստակամ են աջակցել Հայաստանին ընտրական օրենսդրության բարեփոխման գործում:

Ավելի վաղ Վովան և Լեքսուս, զանգահարել էին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:Նրանք հայտնել էին, որ հեռախոսազրույցի վերջում Ջոնսոնը հասկացել է, որ Փաշինյանի հետ չի խոսում և խզել է խոսակցությունը: Մինչ այդ դիվանագետը Փաշինյանին մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է շփվել Վլադիմիր Պուտինի հետ:

 Ուշագրավ
Նրանք այցելել էին Արցախ «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի շրջանակում, որը նախաձեռնել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը
Երևանում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը
Ներկայացվածության և ծավալների առումով այս միջոցառումը խոշորագույնն է Հայաստանի անկախությունից ի վեր
«Մահվան նախորդ օրը Հայրապետյանը զանգահարել է Հայաստան՝ եղբորը, և արքեպիսկոպոս Պարգևին, որը գլխավորում է ՀԱԵ ԼՂՀ թեմը, ասելով, որ իրեն թունավորել են»,-պատմել է Ներսիսյանը