// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Սասնա ծռերից» Սեդրակ Նազարյանն ազատ է աձակվել

«Սասնա ծռերից»   Սեդրակ Նազարյանն ազատ է աձակվել

PanARMENIAN.Net - Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանն ազատ է արձակվելանձնական երաշխավորությամբ: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Ավելի վաղ, ազատ էին արձակվել նաև խմբի անդամներ Տիգրան Սարգսյանը,Արեգ Կյուրեղյանը,Հովհաննես Վարդանյանը,Արամ Հակոբյանը,Մանվել Աթոյանը:

2016-ի հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
Արմեն Աշոտյանը խոստացել է մեկնաբանել թեման ավելի ուշ
2019թ. առաջադրումների փուլն ավարտվել է
Ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են կանեփի 127 թուփ
Հայաստանում 2017-ին զբոսաշրջության ոլորտի աճը կազմել է 18,65%