// IP Marketing video - START// IP Marketing video - END

Տոնոյան. Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել շփման գծում իրավիճակը

Տոնոյան. Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել շփման գծում իրավիճակը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը շարունակում է շփման գծում իրավիճակի ապակայունացման գործողությունները, մասնավորապես` դիպուկահար կրակը, հանգեցնելով նոր զոհերի: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասինտարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ասել է նախարար Դավիթ Տոնոյանը:

Համանախագահներ Իգոր Պոպովի, Էնդրյու Շոֆերի և Ստեֆան Վիսկոնտիի խնդրանքով նախարարն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին:

Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է կողմնակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը` փոխվստահության ամրապնդման համակողմանի միջոցների ներդրմամբ: Միաժամանակ նշվել է, որ Հայաստանի զինված ուժերը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում ցանկացած շարժ:

Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում են ադրբեջանական զինտեխնիկայի տեղաշարժերը շփման գծում:

 Ուշագրավ
Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը, դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը
Դավիթ Տոնոյանը նախագահի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարար
ՔՊ խոսնակ Տիգրան Ավինյանը փոխվարչապետ է նշանակվել