ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Արցախում է![]() 16 հունիսի 2018 - 12:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այցին նախորդել էր ՀՀ վարչապետի երկօրյա աշխատանքային այցը Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ծանոթացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իսկ ավելի վաղ, Փաշինյանը հանդիպել էր հունիսի 13-ին Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մայիսի 9-ին, վարչապետ ընտրվելու հաջորդ օրը, Նիկոլ Փաշինյանն առաջին աշխատանքային այցով մեկնել էր Արցախ: Նա հանդիպել էր ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |