«Գունավոր» հեղափոխությունների շրջանը հետխորհրդային տարածքում դեռ չի ավարտվել18 ապրիլի 2008 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Երեւանում զանգվածային անկարգությունները սույն տարվա փետրվարին վկայում են, որ «գունավոր» հեղափոխությունների շրջանը հետխորհրդային տարածքում դեռ չի ավարտվել, նման կարծիք է հայտնել «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» վերլուծական կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը: «Հաճախ խոսվում էր, որ գունավոր հեղափոխությունների դարն անցել է: Հայաստանում 2008 թվականի փետրվարին տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ դա այնքան էլ այդպես չէ»,- ասել է Արեշեւը «Նարնջագույն ցանցեր. Բելգրադից Բիշկեկ» գրքի շնորհանդեսի ժամանակ:Նրա կարծիքով, անկարգությունները Երեւանում կատարվել են մասնավորապես այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները, չգնահատեցին չկարգավորված սոցիալ-տնտեսական խնդիրների սպառնալիքը, «ինչպես նաեւ արտերկրյա ներկայության չափազանց մեծ ազդեցությունը»: Խոսելով երկրում քաղաքական իրադրության վրա դրսից ազդելու մասին` Արեշեւը բացատրել է, որ «ոչ պետական կազմակերպություններից շատերը հովանավորվում են արտերկրից եւ զբաղվում են նրանով, որ առաջ են տանում իրենց հովանավորների շահերը»: «Հայաստանի դեպքում դա ավելի արդիական է, քանի որ Հայաստանը մինչեւ հիմա հանդիսանում է Ռուսաստանի կարեւորագույն ռազմա-քաղաքական դաշնակիցը Կովկասում: Արտաքին ազդեցությունը Հայաստանի դեպքում նպատակ ունի փոխելու իրադրությունը եւ Հարավային Կովկասը վերածելու ՆԱՏՕ-ի գոտի»,- ասել է Արեշեւը, որը հանդիսանում է գրքի համահեղինակներից մեկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |