Փաշինյանն ու Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սբ Վարդանանք եկեղեցի![]() 16 հունիսի 2018 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն, որտեղ հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, ՀՀ և ԱՀ կառավարությունների անդամների հետ այցելել Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել նույն օրն առավոտյան: Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին, որը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը: Եկեղեցու կառուցման շինաշխատանքները սկսվել էին 2014 թվականից: Այն կառուցվել է արմատներով ճարտարցի, Ռուսաստանում բնակվող Վլադիմիր Ավագյանի բարերարությամբ: Սա ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի երկրորդ աշխատանքային այցն է Արցախի Հանրապետություն: Մայիսի 9-ին, վարչապետ ընտրվելու հաջորդ օրը, նա առաջին աշխատանքային այցով մեկնել էր Արցախ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |