Վանեցյան. «Տեղեկություն կա ինձ ու վարչապետին «վնասազերծել» ցանկացողների մասին»![]() 18 հունիսի 2018 - 14:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ստանում են տեղեկատվություն՝ իրենց (նկատի ունի՝ ԱԱԾ ղեկավարությանը) «վնասազերծել փորձող խմբերի» մասին. պատճառը կառույցի գործողություններն ու կոռուպցիոն բացահայտումներն են: Նա ասել է, որ նման տեղեկատվություն են ստացել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կապված: Հարցին, թե ինչ խմբերի մասին է խոսքը, Վանեցյանը հրաժարվել է պատասխանել: Վանեցյանը հավելել է նաև, որ չի կարծում՝ «նման բարձր վարկանիշ ունեցող վարչապետի» նկատմամբ որևէ մեկն այդպիսի փորձ կձեռնարկի: Թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն պետական գերատեսչություններում և պաշտոնյաների հետ փոխկապակցված մի շարք աղմկահարույց բացահայտումներ է արել: Հունիսի 17-ի կառույցը հրապարակել էր ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |