Հայաստանի նախագահը նշանակել է էներգետիկայի, առողջապահության, աշխատանքի եւ բնապահպանության նախարարներին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրերով, Արմեն Մովսիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապե֊տության էներ֊գե֊տի֊կայի եւ բնական պաշարների նախարար, Հարություն Քուշկյանը` ՀՀ առող֊ջա֊պա֊հության նախարար, Արամ Հարությունյանը` ՀՀ բնա֊պահ֊պանության նախարար, Աղվան Վարդանյանը` ՀՀ աշխա֊տանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002թվականի մարտի 16-ի հրամանագրում փոփոխություն կատարելու մասին: Հրամանագրով, Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում կատա֊րվել է հետեւյալ փոփոխությունը` Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը վերան֊վանվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն:
 Ուշագրավ
---