ԲՀԿ-ական նախարարը Ծառուկյանի որդուն տարկետում տալու նախագիծ է ներկայացրել![]() 19 հունիսի 2018 - 10:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, որը ղեկավարում է ԲՀԿ-ական Լևոն Վահրադյանը, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու նախագիծ է ներկայացրել: Այն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Որպես հիմնավորում ներկայացվում է այն, որ անհրաժեշտ է ապահովել ՀՀ հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար»: Նախագծով տարկետման իրավունք է նախատեսվում նաև ևս երկու ՀՀ քաղաքացու՝Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանի և Դավիթ Վարդանի Մադոյանի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |