19 հունիսի 2018 - 11:03 AMT
ԱԺ-ն քննարկում է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Ազգային ժողովը սկսել է քննարկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնում է միջնորդագրերը։

11։16 Գրիգորյանը պահել է զենք-զինամթերքն, այդ թվում, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, դստեր՝ Այծեմնիկ Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ասել է գլխավոր դատախազը։

Հունիսի 17-ին ու 18-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։