«Կոմերսանտ»․ ՀՀ-ն մինչև 2024-ը 12 հատ ՍՈւ-30ՍՄ կարող է գնել

«Կոմերսանտ»․ ՀՀ-ն մինչև 2024-ը 12 հատ ՍՈւ-30ՍՄ կարող է գնել

PanARMENIAN.Net - ՍՈւ-30ՍՄ կործանիչները կարող են հայտնվել հայկական զինանոցում մինչև 2024 թվականը, Երևանը պլանավորում է ձեռք բերել առնվազն 1 էսկադրիլիա՝ 12 հատ օդանավ։ Այս մասին է հայտնում ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականն՝ իր աղբյուրներին վկայակոչելով։ Ըստ հրապարակման, Երևանը հետաքրքրվում էր ՍՈւ-30ՍՄ-ներով 2010 թվականից սկսած՝ նպատակ ունենալով թարմացնել ՍՈւ-25-երից ու ՍՈւ-27-երից կազմված ավիապարկը (Սու-27-եր ՀՀ օդուժի կազմում չկան – խմբ․)։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտոնել էր օդանավերի մատակարարումը, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը չէր կայացել։ Կողմերը բազմիցս քննարկել էին գործարքի իրականացման հնարավորությունը, ՀՀ-ն պիտի գներ օդանավերը ներռուսաստանյան գներով։ Միաժամանակ ՀՀ-ն գնել էր «Իսկանդեր» համակարգեր ու $300 մլն վարկեր էր վերցրել՝ ռուսական զենք գնելու համար։

Աղբյուրի հաղորդմամբ, վերջին անգամ կողմերն անդրադարձել են թեմային հայկական «թավշյա հեղափոխությունից» առաջ, որի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ձեռքբերումը հետաձգվում է մինչև 2024 թվականը։ Հեղափոխությունից հետո զենքի հարցերով ակտիվ բանակցություններ չեն եղել, սակայն, հիշեցնում է պարբերականը, վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել էֆեկտիվ դարձնել համագործակցությունը։ Պաշտպանության նոր նախարար Դավիթ Տոնոյանը զբաղվում էր զինամթերքի հարցերով ու լավ կապեր ունի ՌԴ ռազմարդյունաբերական համալիրում։ Մոսկվան էլ հույս ունի սկսել իրականացնել գործարքը որքան հնարավոր է շուտ։ Դա անհրաժեշտ է Իրկուտսկի ավիաշինական գործարանի հզորությունները մինչև 2022 թվականը բեռնելու համար․ 2022-ից հետո ՍՈՒ-30ՍՄ-ի արտադրությունը դադարեցվելու է, շեշտն էլ դրվելու է ՍՈՒ-35-ի վրա, որն արտադրվում է Ամուրի Կոմսոմոլսկում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 17-ին հրապարակել էր լուսանկար ՍՈւ-30ՍՄ-ի օդաչուական խցիկից, գրելով, որ այն աշխարհի լավագույն կործանիչներից մեկն է։ Փորձագիտական որոշ շրջանակներ մեկնաբանել էին հրապարակումը որպես օդանավերի ձեռքբերման վերաբերյալ ակնարկ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---