ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդում կսկսվի: ԱԺ-ի 81 պատգամավոր գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը, դեմ է եղել 3 պատգամավոր:
Գրիգորյանը մեղադրվում է Ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերությունները յուրացնելու, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք պահելու մեջ։
Հունիսի 19-ին ժամը՝ 13:30-ին, քվեարկության կդրվի նաև Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Արդյունքները կամփոփվեն ժամը 14:00-ից հետո:
Ավելի վաղ, Ազգային ժողովը սկսել է քննարկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Հունիսի 17-ին ու 18-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։