Գրիգորյանն ու Տոնոյանը կարևորել են ԶՈւ ավիացիայի զարգացման ծրագրերը![]() 19 հունիսի 2018 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպման ընթացքում կարևորել են ՀՀ զինված ուժերի ավիացիայի զարգացմանը միտված ծրագրերը: Այս մասին Արմեն Գրիգորյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: Գրիգորյանն ու Տոնոյանը քննարկել են նաև առաջնագծում տիրող իրավիճակին, ինչպես նաև ՀՀ անվտանգության խորհրդի առաջիկա նիստի օրակարգին առնչվող հարցեր: Ավելի վաղ, ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը, իր աղբյուրներին վկայակոչելով, հայտնել էր, որ ՍՈւ-30ՍՄ կործանիչները կարող են հայտնվել հայկական զինանոցում մինչև 2024 թվականը, Երևանը պլանավորում է ձեռք բերել առնվազն 1 էսկադրիլիա՝ 12 հատ օդանավ։ Ըստ հրապարակման, Երևանը հետաքրքրվում էր ՍՈւ-30ՍՄ-ներով 2010 թվականից սկսած՝ նպատակ ունենալով թարմացնել ՍՈւ-25-երից ու ՍՈւ-27-երից կազմված ավիապարկը (Սու-27-եր ՀՀ օդուժի կազմում չկան – խմբ․)։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտոնել էր օդանավերի մատակարարումը, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը չէր կայացել։ Կողմերը բազմիցս քննարկել էին գործարքի իրականացման հնարավորությունը, ՀՀ-ն պիտի գներ օդանավերը ներռուսաստանյան գներով։ Միաժամանակ ՀՀ-ն գնել էր «Իսկանդեր» համակարգեր ու $300 մլն վարկեր էր վերցրել՝ ռուսական զենք գնելու համար։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |