Dundee-ի նախկին տնօրենը հայտարարել է 2015-ին բանակ ուղարկած դիզելի յուրացման մասին19 հունիսի 2018 - 22:53 AMT PanARMENIAN.Net - Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին շահագործող, կանադական «Dundee Precious Metals» ընկերության հայաստանյան մասնաճյուղի նախկին տնօրեն Հրաչ Ջաբրայանը հայտարարել է 2015 թվականին իր կողմից բանակին նվիրած դիզելի յուրացման մասին։ «2015-թվականին, ՀՀ հարավում գտնվող X զորամասի հրամանատարի խնդրանքով 20 տոննա դիզվառելիք եմ ուղարկել նույն զորամաս որպես օգնություն ՀՀ Զինված ուժերին։ Որոշ ժամանակ անց ինձ տեղեկացրել են որ դիզվառելիքը երբեք զորամաս չի հասել, և հրամանատարի հրահանգով 20 տոննա դիզվառելիքը թափվել է այդ քաղաքի բենզինալցակայաններից մեկում, մնացածը թողում եմ ձեր ենթադրության։ Պատրաստ եմ վերադառնալ Հայաստան և ցուցմունք տալ այս հարցով», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ «Ոչ մէկը թող չզարմանա, որ ընկերությունը վնասով վաճառել ենք և հերացել Հայաստանից», - նշել է նա։ 2016 թվականին կանադական «Dundy Precious Metals» ընկերությունը վաճառել է Կապանի լեռնարարստացման կոմբինատը ռուսաստանյան Polymetal ընկերությանը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |