Վաշինգտոնում հայ դատի գրասենյակը բողոք է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես, Պետդեպ ու Պենտագոն՝ Ադրբեջանին ուղղաթիռների վաճառքի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Վաշինգտոնի հայ դատի գրասենյակ եմ ուղարկել ամերիկյան ուղղաթիռների վերաբերյալ նյութերը, որոնք հայտնվել են Բաքվում: Այո, արգելվում է ամերիկյան զենքի, ռազմական պարագաների, ինչպես նաև կրկնակի նշանակության, կամ պոտենցիալ ռազմական նշանակության վերածվող ցանկացած ապրանքատեսակի վաճառք հակամարտող կողմերին: Ամերիկյան զենքը մեր զինվորներին երբեք չի սպառնացել ու չպետք է սպառնա», - գրել է նա՝ վկայակոչելով 907-րդ բանաձևը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ադրբեջանական բանակի տրամադրության տակ է հայտնվել ամերիկյան Բել-412 երկու ուղղաթիռ: Առայժմ չի պարզվել, թե որ երկրից է Բաքուն ձեռքբերել ուղղաթիռները: