Սերբիայի ղեկավարությունը պատրաստ է երկխոսության Կոսովոյի ալբանացիների հետ22 ապրիլի 2008 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Իրավիճակը Կոսովոյում դեպի լավն է փոխվում: Այդ մասին հայտարարել է տարածաշրջանի կառավարության ղեկավար Հաշիմ Տաչին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո, որին քննարկվում են Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության աշխատանքի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցը:«Մենք բազմաէթնիկ հասարակություն ենք կառուցում եւ հրավիրում ենք բոլոր սերբերին մասնակցել դրան: Մենք ձգտում ենք դառնալ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների անդամ: Պրիշտինան Բելգրադին ձեռք է մեկնում»,- ասել է նա: Հաշիմ Տաչին Կոսովոյի խնդրին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ելույթ ունեցավ որպես մասնավոր անձ, քանի որ ինքնավարության անկախությունը դեռեւս չի ճանաչվել ՄԱԿ-ի անդամ-պետությունների անդամների մեծամասնության կողմից: Տաչին հայտարարել է իր կառավարության կողմից «Ահտիսաարիի ծրագիրն» իրականացնելու պատրաստակամության մասին: «Անկախության հռչակումը չի լուծել Կոսովոյի այնպիսի խնդիրները, ինչպիսին են աղքատությունը, ծանր տնտեսական իրավիճակը եւ արտերկրյա ներդրումների պակասը»,- ասել է Տաչին: Իր հերթին, Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում հայտարարել է այն մասին, որ Բելգրադը «ձգտում է անել իրենից կախված ամեն ինչ Կոսովոյում բռնությունից պաշտպանելու համար ոչ միայն սերբերին, այլեւ այլ ազգությունների ներկայացուցիչներին»: Նա եւս մեկ անգամ կրկնեց, որ Սերբիայի ղեկավարությունը պատրաստ է երկխոսության Կոսովոյի ալբանացիների հետ, եւ ցավով նշել է , որ վերջիններս չեն ցանկանում խոսել փոխզիջումների մասին Կոսովոյի հարցում: «Զիջումների համար անհրաժեշտ է, որպեսզի բանակցություններին երկու կողմն էլ մասնակցեն»,- ասել է Տադիչը: Միեւնույն ժամանակ, Սերբիայի նախագահը պահանջել է դադարեցնել Կոսովոյւմ ՄԱԿ-ի առաքելությունից լիազորությունների փոխանցումը Եվրամիության քաղաքացիական առաքելությանը` EULEX, որը փորձում է իր վրա վերցնել միջազգային ղեկավարի դերը շրջանցելով Անվտանգության խորհուրդը: Նրա կարծիքով, դա հակասում է ՄԱԿ ԱԽ 1244 բանաձեւին, որը ներկայացնում է Կոսովոն եւ Մետիոխիան որպես Սերբիայի մաս: «Բելգրադը դեմ չէ, որպեսզի ԵՄ-ն աշխատի Կոսովոյում, սակայն դրա համար անհրաժեշտ է ԱԽ-ի առանձին որոշումն ու մանդատը»,- բացատրել է Սերբիայի նախագահը: Տադիչն ընդգծել է, որ Կոսովոյի սերբերը «չեն հավատում Պրիշտինայի իշխանություններին» եւ «պատրաստ չեն համագործակցել EULEX-ի առաքելության հետ, մինչեւ այն չստանա ՄԱԿ-ի ԱԽ մանդատը», նշել է Սերբիայի նախագահը: Կոչ անելով միջազգային հանրությանը կարգավորել Կոսովոյի խնդիրը` Տադիչը հայտարարել է, որ իր երկիրը այդ ինքնավարության անկախությունը «երբեք չի ճանաչի»: Նա ընդգծել է, որ Կոսովոյի հարցով որեւէ որոշում կայացնելու լիազորությունն ունի միմիայն ՄԱԿ-ի ԱԽ-ն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |