Հայաստանում ձեւավորվել է կառավարության կազմը22 ապրիլի 2008 - 15:28 AMT PanARMENIAN.Net - 2008թ. ապրիլի 21-ից Հայաստանի Հանրապետության կառավարությունը համարվում է ձեւավորված, քանի որ նշանակված են կառավարության բոլոր անդամները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով, կառավարությունը քսանօրյա ժամկետում Ազգային ժողովի հավանությանը կներկայացնի իր ծրագիրը:Կառավարության անդամների ցուցակը հետեւյալն է. Հարություն Քուշկյան- ՀՀ Առողջապահության նախարար Ներսես Երիցյան- ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Դանիելյան- ՀՀ արդարադատության նախարար Էդվարդ Նալբանդյան- ՀՀ արտաքին գործերի նախարար Արամ Հարությունյան- ՀՀ բնապահպանության նախարար Դավիթ Լոքյան- ՀՀ գյուղատնտեսության նախարար Արմեն Մովսիսյան- ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Մկրտչյան- ՀՀ կրթության եւ գիտության նախարար Հասմիկ Պողոսյան- ՀՀ մշակույթի նախարար Արմեն Գրիգորյան- ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Սեյրան Օհանյան- ՀՀ պաշտպանության նախարար Աղվան Վարդանյան- ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գուրգեն Սարգսյան- ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Վարդան Վարդանյան- ՀՀ քաղաքաշինության նախարար Տիգրան Դավթյան- ՀՀ ֆինանսների նախարար Արմեն Գեւորգյան- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Մհեր Շահգելդյան- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002թվականի մարտի 16-ի հրամանագրում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին: Հրամանագրով, ՀՀ կառավարության կառուցվածքում կատա֊րվել են հետեւյալ փոփոխությունները` 1) ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նա֊խա֊֊րարությունը վերանվանվել է ՀՀ էկոնոմիկայի նախա֊րա֊րություն. 2) ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախա֊րա֊րու֊թյունը վերանվանվել է ՀՀ ֆինանսների նախա֊րա֊րություն. 3) ստեղծվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նա֊խա֊֊րա֊րություն: Սահմանվել է, որ Հայաստանի փրկարար ծառայությունը արտակարգ իրավի֊ճակ֊ների նա֊խա֊֊րա֊րության կառա֊վար֊ման ոլորտում գործող պետական մար֊մին է. 4) ՀՀ արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի գործակալությունը վերակազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի` որպես նա֊խա֊֊րա֊րության կառա֊վար֊ման ոլորտում գործող պետական մար֊մին: Հանրապետության նախագահի նույն ապրիլի 21-ի հրամանագրով, Հովիկ Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նա֊խա֊գահի աշխատակազմի ղեկավար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |