Լրացել է ԱՄՆ-ում հայկական թերթ The California Courier-ի 50 տարին

PanARMENIAN.Net - Լրացել է ԱՄՆ-ի ամենահին անգլալեզու հայկական թերթ` The California Courier-ի 50 տարին: Ինչպես գրում է խմբագրական հոդվածում խմբագիր Հարութ Սասունյանը, թերթը հիմնվել է 1958 թվականին Ֆրեզնո քաղաքում երկու երիտասարդների կողմից` Ջորջ Մեսոնի (Էլմասյան) եւ Րիս Կլեգորնի կողմից: Այն ժամանակ թերթը գրում էր Կալիֆորնիայի հայ համայնքի մասին: 1983 թվականին Մէսոնը թերթի խմբագրություն է հրավիրել երիտասարդ Հարութ Սասունյանին` որպես խմբագիր, ով հետագայում դարձավ թերթի հրատարկիչն ու Ֆրեզնոյից տեղափոխվեց Գլենդել:



The California Courier-ը հանդիսանում է ԱՄՆ-ի Արեւմտյան հատվածի ամենաընթերցվող հայկական թերթերից մեկը: Թերթում հիմնական տեղը հատկացվում է համահայկական խնդիրներին, մասնավորապես, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Հարութ Սասունյանի ամենշաբաթյա հոդվածը հիմնականում նվիրվում է ԱՄՆ-ի հայկական համայնքի կյանքին, ինչպես նաեւ Հայաստանի ներքին քաղաքականությանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---