ՀՀ նախագահը Փարիզում հանդիպել է ֆրանսիական մոտ 20 խոշոր ձեռնարկության ղեկավարների հետ![]() 26 հունիսի 2018 - 17:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-25-ին Փարիզ կատարած այցի շրջանակում հանդիպել է ֆրանսիական 20-ից ավելի խոշոր ձեռնարկությունների, այդ թվում՝ Dassault systemes-ի, Channel-ի, Crédit Agricole բանկի, Aéroport de Paris-ի, Lactalis group-ի, CNIM-ի, Egis-Group-ի, Surys-ի, և այլ ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպումներում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, հատկապես՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերափոխումների, նոր իշխանությունների կողմից հավասար և օրինական գործարար միջավայր ձևավորելուն ուղղված բարեփոխումների միջոցառումների լույսի ներքո: Նախագահը հաստատել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծելու իշխանությունների պատրաստակամությունն ու հանձնառությունը: Նա շեշտել է Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչությունը՝ Եվրասիական տնտեսական միության և Իրանի շուկաներ մուտք գործելու ներուժով և հնարավորությամբ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է 2018-ի հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում կայանալիք տնտեսական ֆորումին՝ հրավիրելով ձեռնարկություններին բերել իրենց գործուն և ակտիվ մասնակցությունը: Մինչ այդ աշխատանքային այցով լինելով Միացյալ Թագավորությունում, նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ էր ունեցել: Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար սըր Ալան Դանքընի անունից ՀՀ նախագահի պատվին տրվել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Հանրապետության նախագահն ընդունել է Լոնդոնի Գիտության աշխարհահռչակ թանգարանի տնօրեն Իան Բլետչֆորդին: Քննարկվել են Հայաստանում «Ապագայի թանգարան» համատեղ նախաձեռնության իրականացմանը վերաբերող հարցեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |