27 հունիսի 2018 - 12:41 AMT
Մարադոնային հոսպիտալացրել են Արգենտինայի հաղթանակից հետո

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի նախկին կիսապաշտպան Դիեգո Մարադոնան վատ է զգացել Սանկտ Պետերբուրգում՝ Նիգերիայի հետ Արգենտինայի խաղից հետո, որն ավարտվել է Արգենտինայի հաղթանակով 2:1 հաշվով:

57-ամյա լատինամերիկացին հոսպիտալացվել է, գրում է Sports.ru-ն:

Լրագրող Դանիել Արքուչին պարզաբանել է Twitter-ում, որ նախկին ֆուտբոլիստի մոտ արյան ճնշման կտրուկ անկում է գրանցվել, սակայն բժիշկներին հաջողվել է կայունացնել վիճակը:

Աշխարհի առաջնությունն անցնում է ՌԴ 11 քաղաքի 12 մարզադաշտում և կավարտվի հուլիսի 15-ին «Լուժնիկիում»: