27 հունիսի 2018 - 16:49 AMT
Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբՄիքայել Արզումանյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ: Համապատասխան որոշումը հրապարկված է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման E-gov.am հարթակում:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ,Արտակ Նահապետյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրենի պաշտոնում:

Նոր նշանակումներ են եղել նաև վարչապետի աշխատակազմում.Մարգարիտ Ազարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնում, իսկՄարի Կարապետյանը՝ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնում,Ծովինար Համբարձումյանը՝ արտաքին կապերի վարչության պետի պաշտոնում, Արամ Մելքոնյան՝ ծրագրերի փորձաքննության վարչության պետի պաշտոնում: