Որքան գույք ու գումար է գտնվել Վաչագան Ղազարյանի մոտ![]() 28 հունիսի 2018 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, ով մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, կալանավորվել է դատարանի որոշմամբ։ Վաչագան Ղազարյանը և իր կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, 2018 թվականի մայիսի 29-ի դրությամբ՝ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը, միասին հայտարարագրել են ընդամենը մոտ $160.000: Իրավապահ մարմինների կողմից հրապարակված տեղեկությունների համադրմամբ, ստացվում է, որ այս պահի դրությամբ հայտնաբերված՝ Ղազարյանների ընտանիքի ունեցվածքը մի քանի անգամ գերազանցում է հայտարարագրերում նշվածի թվերին։ Այսպիսով, իրավապահների կողմից հայտնաբերվել է՝ ավելի քան $1 մլն՝ Ղազարյանի ընտանիքին պատկանող «Յանս» ակումբում, 35 մլն դրամ, $1,1 մլն, 230.500 եվրո` Ղազարյանի ու իր տիկնոջ բնակարանում, $2000` ավտոտնակում, $120.000 և 436 մլն դրամ (մոտ $905.000 )՝ Ղազարյանի պայուսակում՝ կանխիկացված «Յունիբանկի» հաշիվներից, $50.000՝ ավտոմեքենայում, 860 մլն դրամ՝ Ղազարյանի հաշվին «Արդշինբանկում», 690 մլն դրամ՝ Ղազարյանի տիկնոջ հաշվին «Արդշինբանկում», 460 մլն դրամի գույք, 615 մլն դրամի գույք, 218․000 եվրոյի գույք, $500 և 213.000 դրամ ամենօրյա ծախսերի համար՝ դրամապանակում։ Նշված գույքի ու դրամական միջոցների հանրագումարը կազմում է $9.239.693: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |