Զախարովա. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անհրաժեշտ է![]() 29 հունիսի 2018 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և մաղթում է, որ այն լինի արդյունավետ և անցնի լավ մթնոլորտում, եթե հարցը համաձայնեցվի և հանդիպումը կայանա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հնարավոր հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը: Նա նշել է նաև, որ երկրների միջև հանդիպման մասին պետք է հայտարարեն երկու երկրների ներկայացուցիչները: «Տվյալ պահին, մեր կարծիքով, նման հանդիպումը հատկապես անհրաժեշտ է այն խնդիրների լուծման համար, որոնք կան օրակարգում, այդ թվում երկու երկրների օրակարգում», - ասել է Զախարովան։ Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական ռազմատենչ հայտարարություններին, ասել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի մոտ առավել պատասխանատու ու գիտակից կողմի անհրաժեշտություն կա: ԱԳ նախարարը նշել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |