ԿԳ նախարար. 2019-ից առաջին դասարանցիների ընդունելությունն առցանց կլինի![]() 2 հուլիսի 2018 - 17:35 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականից առաջին դասարանցիների ընդունելությունն առցանց կլինի, դպրոցի տնօրենն առնչություն չի ունենա ընդունելության հետ, կստեղծվի հատուկ առցանց համակարգ: Այդ մասին իր ֆեյսբուքյան եթերում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Ըստ նախարարի, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ տնօրեններ թույլատրվածից ավելի աշակերտների են փորձում ընդունել առաջին դասարաններ։ Ըստ նախարարի, կլինի համակարգային լուծում՝ այլևս որևէ տնօրեն առնչություն չի ունենա առաջին դասարանցիների ընդունելության հետ։ «Այսինքն, կլինի առցանց կայք՝ ապագա առաջին դասարանցու ծնողը կմտնի կայք, կբացի դպրոցի էջը, որտեղ նշված կլինին, թե որքան թափուր տեղ կա առաջին դասարաններում»,-ասել է նախարարը։ Հարությունյանը նաև օրինակ է բերել՝ կլինի, օրինակ, 38 թափուր տեղ, ծնողը կլրացնի իր և երեխայի անունները, հետո տնօրենները ընդունելություն կանցկացնեն։ Երբ թափուր տեղերը լրանան, այլևս ոչ ոք՝ ոչ տնօրենը, ոչ ծնողը, չեն կարաղանա այդ թիվը գերազանցել և ավելի աշակերտներ գրանցել։ Կայքը գրեթե պատրաստ է, իրավական հիմքն է նախապատրաստվում և արդեն 2019-ին կգործարկվի։ Ըստ նախարարի, դպրոցը չի գերազանցի իր հնարավորությունները, իսկ կոռուպցիոն ռիսկերը կբացառվեն»,- ասել է ԿԳ նախարարը։ Այն ծնողների համար, որոնք չեն կարող ինքնուրույն էլեկտրոնային գրանցում կատարել, կգործեն հատուկ կենտրոններ, որտեղ նրանց կօգնեն այդ հարցում։ ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ 22 քրեական գործ է քննում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |