3 հուլիսի 2018 - 11:20 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ. Ռոումինգը «ՄՏՍ Ռուսաստանի» ցանցում՝ 9 դրամ 1 ՄԲ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը «ՄՏՍ Ռուսաստանի» ցանցում ինտերնետի 1 ՄԲ սակագինը կկազմի ընդամենը 9 դրամ:

Զանգերը դեպի ՎիվաՍել-ՄՏՍ և «ՄՏՍ Ռուսաստան» կկազմեն 25 Դ/րոպե, դեպի ՀՀ այլ և 374 97 և 374 47 ցանցեր՝ 50 Դ/րոպե, դեպի Ռուսաստանի այլ ցանցեր՝ 100 Դ/րոպե:

Ելքային SMS-ի համար կգանձվի 9 դրամ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել ընկերության կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: