Ոստիկանություն․ Ըստ հաղորդման, «Օլիմպավանում» ծեծվածին հարվածել է նաև Ծառուկյանը

Ոստիկանություն․ Ըստ հաղորդման, «Օլիմպավանում» ծեծվածին հարվածել է նաև Ծառուկյանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին «Օլիմպավան» համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ նոր հանգամանքներ են ի հայտ եկել։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, հիվանդանոց մեկնած ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդուն հարցած է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչ Ռոստոմյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։

Տուժողի խոսքով՝ որդին, որը Ռուսաստանի քաղաքացի է, բռնցքամարտիկ է, աշխարհի չեմպիոն։ Հաղթանակների դիմաց Գագիկ Ծառուկյանը պարգևներ է խոստացել, սակայն որդին Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո հետախուզվում է՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարել էր գործով Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի ձերբակալության մասին։ Նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---