Հանրապետության տարածքում`հուլիսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Հուլիսի 4-ին և 5-ին օդի ջերմաստիճանն որոշ մարզերում կհասնի 41 աստիճանի:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Երևանում`հուլիսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 4-ին և 5-ին օդի ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի: