Կառավարության անդամները կաշխատեն հայկական արտադրության համակարգիչներով![]() 4 հուլիսի 2018 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության անդամները հուլիսի 4-ից կաշխատեն նոր` հայկական արտադրության Արմթաբ համակարգիչներով: Այս մասին հուլիսի 4-ի կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն` ասելով. «Ինչպես տեսնում եք մոտեցումը փոխվել է, և մենք այսուհետ կաշխատենք հայկական համակարգիչներով»: Նոր տեխնիկայով առայժմ ապահովվել է փոքր դահլիճը, որտեղ էլ անցել է գործադրի նիստը: Նիստերի դահլիճում վերազինման աշխատանքները դեռ ավարտված չեն, հայտնում է Sputnik Արմենիան: «Սա քաղաքական մոտեցում է: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Ընդ որում` ոչ միայն ծրագրային ապահովման,այլև արտադրանքի իմաստով»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նաև հայտարարել է, որ Ազգային ժողովին ևս առաջարկվելու է անցնել հայկական արտադրության համակարգիչների: Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին ևս կոչ է արել գնումներ անելիս նախապատվությունը տալ հայրենական արտադրության ապրանքներին: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ համակարգիչների ձեռք բերման համար ֆինանսական միջոցներ չեն ծախսվել, քանի որ արտադրող ընկերությունը նվիրել է թաբլետները կառավարությանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |