Վարչապետ. «Հայաստան» հիմնադրամի հետ կատարվածը ավելացնելու է սփյուռքի վստահությունը

Վարչապետ. «Հայաստան» հիմնադրամի հետ կատարվածը ավելացնելու է սփյուռքի վստահությունը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները «ոչ թե նվազեցնելու, այլ ավելացնելու են սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ»: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Մենք ապացուցում ենք և ապացուցելու ենք, որ չենք հանդուրժի չարաշահման որևէ դրսևորում», - գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ, ԱԱԾ-ն օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---