ՊԲ-ն վերացրել է տնից 50 կմ հեռավորությամբ ծառայության պահանջը

ՊԲ-ն վերացրել է տնից 50 կմ հեռավորությամբ ծառայության պահանջը

PanARMENIAN.Net - 2018 թվականի հուլիսից Արցախի Հանրապետության զինված ուժերում գործում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայր նշանակելու նոր կարգը, համաձայն որի, վերացվում է բնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու նախկինում սահմանված կարգը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Այսուհետ, պարտադիր ժամկետային ծառայության զորակոչված նորակոչիկն առանց որևէ խոչընդոտի ծառայելու այն զորամասում, որտեղ նախորոշվել է վիճակահանության արդյունքում, անգամ, եթե տվյալ զորամասը գտնվում է նորակոչիկի ծննդավայրին մերձակա տարածքում:

Նշվում է, որ նոր կարգն արդեն կիրառվել է հանրապետության զինված ուժերում մեկնարկած 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---