Մոտ $7,5 մլն-ի դրամաշնորհ ՀՀ-ին՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից

Մոտ $7,5 մլն-ի դրամաշնորհ ՀՀ-ին՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից

PanARMENIAN.Net - Վիետնամում ընթացող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ասամբլեայի 6-րդ նախարարական նստաշրջանում Հայաստանին հատկացվել է $7,45 մլն դրամաշնորհ, որն օգտագործվելու է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության պահպանման և հողերի դեգրադացման դեմ պայքարի ուղղությամբ ծրագրեր իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԲՆ տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունը:

Նստաշրջանի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների հարցերով գլխավոր տնօրեն Կարին Կեմպերի, Կլիմայի կանաչ հիմնադրամի գլխավոր քարտուղար Հովարդ Բամսեի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սիր Սոոմա Չակրաբարտիի, Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաոկո Իլիի, ինչպես նաև այլ հեղինակավոր միջազգային բնապահպանական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ասամբլեան ԳԷՀ-ի բարձրագույն կառավարման մարմինն է, որը չորս տարին մեկ անգամ հրավիրում է 183 անդամ երկրի ներկայացուցիչներին՝ ամփոփելու անցած ձեռքբերումները և մեկնարկելու նոր գործառնական շրջանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---