Մայր Աթոռ. Սբ Գեղարդը չի վաճառվել կամ վնասվել

Մայր Աթոռ. Սբ Գեղարդը չի վաճառվել կամ վնասվել

PanARMENIAN.Net - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանը հերքել է այն լուրերը, թե Մայր Տաճարի թանգարանում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել կամ վնասվել է: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ լուրերը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել, կեղծ են։ Առաջիկայում այն դուրս կբերվի հավատացյալների երկրպագության համար, և մեր ժողովուրդը կտեսնի, որ համաքրիստոնեական սրբությունն անխաթար է և անվնաս», - ասել է նա:

Ավելի վաղ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենքն ներխուժած «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները պահանջել են հոգևորականներից իրենց ցույց տալ Մայր Տաճարի թանգարանում պահվող Սուրբ Գեղարդը: Ցուցարարները պնդել են, որ այն վաճառվել է:

Ի պատասպան, Արշակ Սրբազանը ցուցարարներին հայտնել է, որ այն չի վաճառվել, այլ պարզապես «Գեղարդի մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»: Նա ասել է, որ Գեղարդից մասունք պակասելու մասին տեղյակ չեն եղել։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---