ՀՀ նախագահ. Բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են ՀՀ և ՄԹ միջև երկխոսության ընդլայնմանը![]() 7 հուլիսի 2018 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են ՀՀ և Միացյալ Թագավորության միջև երկխոսության ընդլայնմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդունելով Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության մշտական քարտուղար և դիվանագիտական ծառայության ղեկավար Սայմոն Մըքդոնալդին: Բրիտանացի բարձրաստիճան դիվանագետը գովեստով է արտահայտվել վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, դրանց խաղաղ, Սահմանադրության շրջանակում հանգուցալուծման և այդ գործում Հանրապետության նախագահի դերի մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ կան գործակցության մեծ ներուժ և բազմաթիվ ուղղություններ, որտեղ հնարավոր է առավել շոշափելի արդյունքների հասնել, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |