Հաջիև. ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն գործող ձևաչափով![]() 9 հուլիսի 2018 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը պետք է շարունակվի գործող ձևաչափով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմետ Հաջիևը: Ըստ նրա, Հայաստանը տարբեր մակարդակներում հակասական հայտարարություններ է անում: «Ըստ միջազգային նորմերի և սկզբունքների Հայաստանը բանակցային գործընթացի մաս է կազմում»,-ասել է նա, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Հաջիևն ասել է, թե «Ադրբեջանի համար ընդունելի չէ, որ Հայաստանը կամ որևէ այլ երրորդ կողմ պայմաններ դնի բանակցային գործընթացը վարելու համար»: Հաջիևն ասել է նաև. «Բանակցային գործընթացի հիմնարար միջազգային իրավական և քաղաքական հիմք են կազմում ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Իսկ բանակցությունների շարունակման ձևաչափը լավ է հայտնի համաշխարհային հանրությանը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ու Հայաստանին», հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հուլիսի 11-ին տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Ղարաբաղի խնդրի շուրջ են բանակցությունները և հիմնական սուբյեկտն այստեղ Ղարաբաղն է։ «Հարցը եղել է Ղարաբաղի մասին, հարցը եղել է Ղարաբաղի բնակչության մասին, Ղարաբաղի ժողովրդի մասին։ Հիմնական կո՞ղմ է․ իհարկե, հիմնական կողմ է, որովհետև իրենց կյանքի մասին է խոսքը, իրենց անվտանգության մասին է խոսքը, ֆիզիկական անվտանգության մասին է, իրենք են եղել զինադադարը ստորագրող կողմ 1994թ.: Սա իրողություն է, որը միշտ եղել է»,-ասել է նախարարը։ Նա հավելել է նաև, որ Հայաստանը եղել է բանակցող կողմ և մնում է բանակցող կողմ, մնում է հավատարիմ խիստ բանակցային գործընթացի միջոցով խաղաղ կարգավորման ապահովմանը։ «Ի վերջո, առանց Արցախի որոշիչ ձայնի Հայաստանն ինչ էլ պայմանավորվի կարգավորումը բնական չի լինելու, կարգավորումը կայուն և տևական չի լինելու։ Ղարաբաղի ձայնը չափազանց էական է, և այդ սկզբունքը եղել և մնում է օրակարգում»,-ասել է Մնացականյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |