// IP Marketing video - START// IP Marketing video - END

Վարչապետ. 2 ամսում $43 մլն չվճարված հարկ է վերականգնվել

Վարչապետ. 2 ամսում $43 մլն չվճարված հարկ է վերականգնվել

PanARMENIAN.Net - Իրավապահ տարբեր մարմինների կողմից հարկային պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի արդյունքում հուլիսի 1-ի դրությամբ վերականագնվել է 20,6 մլրդ դրամի կամ մոտ $43 մլն-ի վնաս: Այս մասին կառավարության հուլիսի 10-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասել է, որ նշված գումարից պետական բյուջե է մուտքագրվել 800 մլն դրամը, և առաջարկել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին բացատրել, թե ինչու այդ գումարներն ամբողջությամբ պետական բյուջե չեն մուտքագրվել:

Ըստ Անանյանի, նշված գումարը վերականգնվել են 73 տնտեսվարողի վարքագծի փոփոխության արդյունքում:

«800 մլն դրամը մուտքագրվել է բյուջե, 12,7 մլրդ դրամը առաջադրվել է գանձման պետական բյուջե, իսկ 7 մլրդ դրամը նախանական հաշվարկների արդյունք է, որը ենթակա է փոփոխման: Վերականգնում չի նշանակում մուտքագրում պետական բյուջե: Ընկերությունները թաքցրած գումարը նախ մուտքագրել են իրենց հաշվեհամարներին, որոնք գտնվում է ԱԱԾ-ի հսկողության տակ, և ստուգումների արդյունքում, երբ ակտը ամփոփվի, այդ գումարը կմուտքագրվի պետական բյուջե», - ասել է Անանյանը:

Վարչապետն էլ հավելել է, որ այդ գումարների պետական բյուջե ամբողջական մուտքագրումը ժամանակի հարց է և պայմանավորված է ինչ-ինչ ընթացակարգերով:

 Ուշագրավ
Ըստ ընկերության, Կապանի ոսկու հանքը է Polymetal International-ի ամենափոքր հանքն է ամենամեծ ծախսերով
ԱՄՀ-ն նաև 3.5%-ից 4,8%-ի է հասցրել 2019թ. ՀՆԱ աճի կանխատեսումը
Հիմնական արտադրատեսակը կլինի քունջութի յուղը, որի արտահանման պայմանավորվածությունները արաբական շուկայի գործընկերների հետ արդեն առկա են
Կենտրոնական Ասիայի ամենաբարձր գնաճը կանխատեսվում է Ուզբեկստանում՝ 16%, Հայաստանում այն կկազմի 2.7%,