ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Վրաստանն ապագայում դաշինքի անդամ կդառնա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Վրաստանն ապագայում դաշինքի անդամ կդառնա

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, թե կարծում է ՝ Վրաստանն ապագայում կդառնա դաշինքի անդամ, հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ հարցը հաստատվել է Բրյուսելում հուլիսի 11-13-ն անցկացվող դաշինքի գագաթնաժողովում, և կառույցը կշարունակի նախապատրաստական գործընթացն այդ ուղղությամբ:

«Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի եվրոատլանտյան ձգտումներին: Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մեր առաջնորդները հաստատել են դա, և մենք կշարունակենք աշխատել անդամակցությունը նախապատրաստելու համար»,- ասել է Սթոլթենբերգը՝ հիշեցնելով, որ դաշնակիցները համատեղ հայտարարությունում ճանաչել են Վրաստանի առաջընթացը բարեփոխումների իրականացման գործընթացում:

Հուլիսի11-ին Բրյուսելում բացվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---