12 հուլիսի 2018 - 13:14 AMT
Էջմիածնի քաղաքապետարանը տարեկան 7,2 մլն դրամ է ծախսել ծաղիկ գնելու վրա

Էջմիածնի քաղաքապետի նորանշանակ պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գնումների գործընթացների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքապետարանը վերջին մի քանի տարում տարեկան 7,2 մլն դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է գնել մեկ ԱՁ-ից:

«Մաթեմատիկական պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ տարիներ շարունակ Էջմիածնի քաղաքապետարանը ամսական 600,000 դրամի կամ օրական 20,000 դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է գնել: Թե ինչ նպատակով է դա արվել, անհայտ է, սակայն,կարծում եմ, բոլորիս համար ակնհայտ է, որ համայնքային համեստ բյուջեի համար սա անթույլատրելի շռայլություն է և միջոցների անհարկի վատնում», - գրել է Գասպարյանը:

Ավելի վաղ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից: