// IP Marketing video - START// IP Marketing video - END

Երանոսյանը ուզել է հանդիպել, ներողություն խնդրել Սասուն Միքայելյանից. Վերջինս հրաժարվել է

Երանոսյանը ուզել է հանդիպել, ներողություն խնդրել Սասուն Միքայելյանից. Վերջինս հրաժարվել է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրուցում ասել է, որ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը փորձել է հանդիպել իրեն՝ ներողություն խնդրելու նպատակով: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Մի անգամ փորձել է, բայց չստացվեց: Նույն բախտին արժանացավ: Ցանկացել է, որ հաշտվենք, բայց ես չեմ ուզել»,- պատմել է Միքայելյանը լրագրողներին:

Թավշյա հեղափոխության օրերին՝ ապրիլի 22-ին, այն ժամանակ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալվել են իրավապահների կողմից: Այդ օրը՝ նախքան Միքայելյանի ձերբակալությունը, այն ժամանակ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի և Միքայելյանի միջև վեճ էր տեղի ունեցել. երկու կողմից հայհոյանքներ են հնչել, որից հետո Միքայելյանը ջրի շիշը նետել էր Երանոսյանի կողմը:

 Ուշագրավ
ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին
Ըստ նրա ծրագրի՝ խորհրդարանը չի ընտրի վարչապետ, որից հետո կլուծարվի
Համալիրում մեկնարկել է գագաթնաժողովի պատվիրակությունների դիմավորման պաշտոնական արարողությունը
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը 57 մանդատ է ստացել