ԱԿԲԱ բանկը միաժամանակ $5 մլն-ի և 700 մլն դրամի պարտատոմս կտեղաբաշխի![]() 12 հուլիսի 2018 - 15:22 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 2018-ի հուլիսի 12-ից հրապարակային առաջարկի միջոցով սկսում է տեղաբաշխել $5 մլն և 700 մլն դրամի՝ տարեկան համապատասխանաբար 5,25 % և 9.50 % եկամտաբերությամբ արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր։ ԱՄՆ դոլարով արժեթղթերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ ՀՀ դրամով՝ 24 ամիս: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը համապատասխանաբար կազմում է $100 և 100,000 ՀՀ դրամ։ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»-ի կողմից: Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը։ Պարտատոմսերի ձեռք բերման հայտ ֆիզիկական անձանց համար ![]() ![]() Փաշինյանի մոտ խորհրդակցություն է եղել «Ռուսալի» արժեթղթերը Հոնկոնգի բորսայում աճում են 5,71%-ով՝ ներդրողները կարծում են, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ դուրս կբերի ընկերությունները պատժամիջոցների տակից Որոշումը կայացվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Հները կշարունակեն մնալ շրջանառության մեջ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |