// IP Marketing video - START// IP Marketing video - END

Աշոտյանի հորդորը գերմանացի գործընկերոջը՝ ուսումնասիրել Rheinmetall-ի և Ադրբեջանի ռազմական գործակցությունը

Աշոտյանի հորդորը գերմանացի գործընկերոջը՝ ուսումնասիրել Rheinmetall-ի և Ադրբեջանի ռազմական գործակցությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Նիկոլաս Լյոբելին և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերի հետ հանդիպմանը, հորդորել է հետամուտ լինել գերմանական Rheinmetall ընկերության և Ադրբեջանի միջև ռազմական գործակցությունն ուսումնասիրելուն, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Անդրադառնալով ընկերության հետ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կնքած հուշագրին՝ Աշոտյանն առաջարկել է գերմանացի գործընկերոջը հետամուտ լինել խնդրի առավել համապարփակ ուսումնասիրությանը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, Հայաստանում տեղի ունեցող վերջին գործընթացներին, քննարկել ընտրական օրենսդրության բարեփոխումների հետ կապված հարցեր:

Աշոտյանը նշել է, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հարցերում մոտեցումների տարբերություններից տարածաշրջանային և արտաքին քաղաքական ճակատում միասնական են՝ որպես առաջնահերթություն սահմանելով պետական շահը:

 Ուշագրավ
Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին, ով աջակցել է նրան այս նախագիծը կյանքի կոչելիս
Հայկական արմատներ ունեցող ևս երեք գործիչ է մասնակցում ընտրույթուններին
Պաշտոնակատար է նշանակվել Վալերի Սեմերիկովը